Այսօր: Չորեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2018թ.
Կաթնաղբյուրի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.09.18 ՇԱԲԱԹՈՐՅԱԿ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

2018 թվականի սեպտեմբերի 8-ին Կաթնաղբյուր համայնքում <<Մաքուր Հայաստան>> միջոցառման շրջանակներում անցկացվեց շաբաթօրյակ: Նախաձեռնությունը Կաթնաղբյուրի գյուղապետարանինն էր` մասնակից դարձնելով մանկապարտեզի, կուլտուրայի տան, Մ. Գալշոյանի միջնակարգ դպրոցի, առևտրային օբյեկտների, գազալցակայանների և ավտոլվացման կետերի աշխատակիցներին: Հնարավորության սահմաններում մաքրվեց ու հեռացվեց փողոցներում և տարածքներում կուտակված աղբը:

16.04.18 ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ի կատարումն ՀՀ վարչապետի և ՀՀ Արագածոտնի մարզպետի հանձնարարականների ս/թ ապրիլի 14-ին ամբողջ տարածքով հայտարարված համընդհանուր շաբաթօրյակին մասնակցեցին Կաթնաղբյուրի համայնքապետարանը, համայնքի բնակիչները, կրթական հաստատությունները, մասնավոր և իրավաբանական անձինք:

26.03.18 ՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Արագածոտնի մարզպետի 23.02.2018 թվականի թիվ 2 հանձնարարականի համաձայն, բնակավայրերի սանիտարական վիճակի բարելավման, համայնքներում ձմռան ընթացքում կուտակված կենցաղային աղբից մաքրելու նպատակով,  2018 թվականի մարտի 24-ին Կաթնաղբյուր համայնքում կազմակերպվեց շաբաթօրյակ, գյուղապետարանի աշխատակիցների, մանկապարտեզի, մշակույթի տան, բուժաշխատողների, Մ. Գալշոյանի անվան միջնակարգ դպրոցի և համայնքի բնակիչների մասնակցությամբ: 

23.10.17 ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ

  Ս/Թ-ի հոկտեմբերի 21-ին ինչպես հանրապետության մյուս մարզերում և համայնքներում, այնպես էլ ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում հայտարարված էր սանիտարական մաքրման օր: Այն իրականացվեց գյուղապետարանի աշխատակիցների, մանկապարտեզի, մշակույթի տան, Հայփոստի, Մ. Գալշոյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչների և աշակերտների համատեղ ուժերով: Աշխատանքներին մասնակցեցին նաև ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից նշանակված պատասխանատու ընկերներ, որոնք հետևում էին աշխատանքների ընթացքին:

29.05.17 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ

Մայիսի 9-ին Կաթնաղբյուր համայնքում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման հաղթական օրերին նվիրված միջոցառում: Ծաղիկներ դրվեց Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիրին ի հարգանք զոհվածների: Անցկացվեց մշակույթային միջոցառում:

1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ գյուղ Կաթնաղբյուր

(0249) 73142

katnaghbyur.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner