Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Կաթնաղբյուրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.04.19 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 104-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Ս/թ ապրիլի 24-ին Կաթնաղբյուր համայնքում սգո երթ կազմակերպվեց նվիրված Ցեղասպանության 104-րդ տարելիցին, որին մասնակցեցին համայնքի բնակչությունը, համայնքապետարանի աշխատակիցները, Մ. Գալշոյանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները: Ծաղիկներ դրվեց Ցեղասպանության զոհերի կոթողին:

Միջոցառմանը ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Ա. Հովհաննիսյանը, ինչպես նաև Մ. Գալշոյանի անվան մրջնակարգ դպրոցի աշակերտները:

Միջոցառման ավարտին կատարվեց խնկարկություն:

23.03.19 <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում շաբաթօրյակ Կաթնաղբյուր համայնքում
Ս/թ մարտի 23-ին համապետական շաբաթօրյակի մաքրման աշխատանքներին մասնակցեցին գյուղապետարանի աշխատակազմը, Մ. Գալշոյանի անվան միջն. դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները, մանկապարտեզի, մշակույթի տան, համայնքի տարածքի բոլոր խանութների,գազալցակայանների, ավտոպահեստամասերի խանութի, ավտոլվացման կետերի աշխատակիցները, համայնքի բնակչությունից՝ թվով 120 մարդ: Մաքրման աշխատանքներին ամրագրված էր մեկ բարձիչ տրակտոր և աղբ տեղափոխող մեկ ինքնաթափ մեքենա: Շաբաթօրյակի ընթացքում աղբից մաքրվեց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի, Ցեղասպանության զոհերի հուշակոթողի, մանկապարտեզի, Կուլտուրայի տան, գյուղապետարանի, բուժ կետի շենքերի տարածքները, ինչպես նաև Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան - աղբյուրի, ... Մանրամասն
13.09.18 ՇԱԲԱԹOՐՅԱԿ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

2018 թվականի սեպտեմբերի 8-ին Կաթնաղբյուր համայնքում <<Մաքուր Հայաստան>> միջոցառման շրջանակներում անցկացվեց շաբաթօրյակ: Նախաձեռնությունը Կաթնաղբյուրի գյուղապետարանինն էր` մասնակից դարձնելով մանկապարտեզի, կուլտուրայի տան, Մ. Գալշոյանի միջնակարգ դպրոցի, առևտրային օբյեկտների, գազալցակայանների և ավտոլվացման կետերի աշխատակիցներին: Հնարավորության սահմաններում մաքրվեց ու հեռացվեց փողոցներում և տարածքներում կուտակված աղբը:

16.04.18 ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ի կատարումն ՀՀ վարչապետի և ՀՀ Արագածոտնի մարզպետի հանձնարարականների ս/թ ապրիլի 14-ին ամբողջ տարածքով հայտարարված համընդհանուր շաբաթօրյակին մասնակցեցին Կաթնաղբյուրի համայնքապետարանը, համայնքի բնակիչները, կրթական հաստատությունները, մասնավոր և իրավաբանական անձինք:

26.03.18 ՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Արագածոտնի մարզպետի 23.02.2018 թվականի թիվ 2 հանձնարարականի համաձայն, բնակավայրերի սանիտարական վիճակի բարելավման, համայնքներում ձմռան ընթացքում կուտակված կենցաղային աղբից մաքրելու նպատակով,  2018 թվականի մարտի 24-ին Կաթնաղբյուր համայնքում կազմակերպվեց շաբաթօրյակ, գյուղապետարանի աշխատակիցների, մանկապարտեզի, մշակույթի տան, բուժաշխատողների, Մ. Գալշոյանի անվան միջնակարգ դպրոցի և համայնքի բնակիչների մասնակցությամբ: 

1


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Հայի ուժը - Կաթնաղբյուր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ գյուղ Կաթնաղբյուր

(0249) 73142

katnaghbyur.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner